‘Այսօր «Նորդ Օստի» ահաբեկչության 10-րդ տարելիցն է’

1029

Այսօր լրանում է Մոսկվայի Դուբրովկա փողոցում գտնվող թատերական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության 10-րդ տարելիցը:

«Նորդ Օստ» մյուզիքլի ժամանակ դահլիճ ներխուժեցին զինված գրոհայիններ՝ Մովսար Բարաևի գլխավորությամբ, որոնք պատանդ վերցրին դահլիճում գտնվող դերասաններին և հանդիսատեսներին՝ ավելի քան 900 մարդու։ Գրեթե երեք օր տևած անարդյունք բանակցություններից հետո սկսվեց ուժայինների գրոհը, որի արդյունքում բոլոր ահաբեկիչները սպանվեցին։ Գրոհի արդյունքում զոհվեցին նաև 130 պատանդներ:

ԶԼՄ-ներում լայն քննարկման թեմա էր դարձել, թե ինչ հետևանք էր թողել պատանդների առողջության վրա գրոհի ժամանակ օգտագործած քնաբեր գազը: Կարծիքներ էին հնչում, որ զոհվածների մեծ մասը մահացել է հենց գազից: Վեճերը ավելի թեժացան այն ժամանակ, երբ իշխանությունները հրաժարվեցին հրապարակել գազի բաղադրությունը: Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը 2003 թվականին հայտարարեց, որ գազից թունավորումը չի հանգեցրել պատանդների մահվան:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ալեքսան Հարությունյանը համարձակություն չունեցավ փաստարկներով հերքելու իմ պնդումները ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսում վագոնների գծերից դուրս գալու պատճառը եղջերավոր կենդանին էր ‘