‘Լևոն Զուրաբյան. Ալեքսան Հարությունյանը համարձակություն չունեցավ փաստարկներով հերքելու իմ պնդումները ‘

936

«Կառաջարկեի շատ ավելի լուրջ մոտեցում, եթե բան ունեք ասելու՝ ուղղակի հրապարակեք: Ի՞նչն է իմ հայտարարության մեջ սխալ՝ Հանրային հեռուստատեսության գովազդային հեռարձակումները 636 ժամ կազմե՞լը, թե՞ այն, որ դուք էլ ընդունեցիք, որ գավազդի մեկ րոպեն պետք է արժենա 300, այլ ոչ թե 500 դոլար, որն իրականում գործում է: Դուք անգամ համարձակություն չունեցաք փորձելու արգումենտներով դա հերքել: Պատճառն այն է, որ դուք պարզապես չունեք համապատասխան արգումենտ»:

Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, այդ մասին հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հակադարձելով Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի այն արտահայտությանը, թե երեկ Լևոն Զուրաբյանի ելույթում նշված թվերն իրականությանը չեն համապատասխանում: Վերջինս խորհուրդ տվեց Լևոն Զուրաբյանին դիմելու խմբակցության անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանին, ով կտա տնտեսագիտական իրական հաշվարկ:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Լևոն Զուրաբյանն իր ելույթում քննադատել էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 2011 թվականի հաշվետվությունը:

Նախորդ հոդվածը‘Հույն ոստիկանը աշխարհի ամենաունիվերսալ մրցավարն է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր «Նորդ Օստի» ահաբեկչության 10-րդ տարելիցն է’