‘Այսօր Շոտլանդիայում անկախության հանրաքվեի օրն է ‘

938

Հինգշաբթի Շոտլանդիայում կանցկացվի հանրաքվե, որը կորոշի Միացյալ Թագավորության այդ հատվածի հետագա ճակատագիրը: Ընտրողները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեն «Արդյոք Շոտլանդիան պե՞տք է լինի անկախ պետություն» հարցին:

Ակնկալվում է, որ մասնակցությունը չափազանց մեծ է լինելու՝ ավելի քան 4 միլիոն մարդ է գրանցվել քվեարկությանը մասնակցելու համար:

Շոտլանդիայում բացվել են 2608 ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Սպասվում է, որ հանրաքվեի արդյունքները պաշտոնապես կհաղորդվեն ուրբաթ առավոտյան, այն բանից հետո, երբ տվյալներն ստացվեն  Շոտլանդիայի բոլոր 32 վարչական շրջաններից:

Ինչպես խմբագրական հոդվածում նշել է Daily Telegraph-ը՝ «ինչպիսին էլ լինեն հանրաքվեի արդյունքները, Մեծ Բրիտանիան այլևս այն չի լինի, ինչ առաջ էր»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Գնված ապրանքը ետ չի ընդունվում» ցուցանակը անօրինական է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու. Լավագույն միջոցը տնտեսության ազատականացման ապահովումն է ու կոռուպցիայի հաղթահարումը’