‘Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը’

798

Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

16 թիմերը կբաժանվեն 8 զույգերի: Խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը կհանդիպեն երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի հետ: Նշենք, որ այս փուլում միմյանց չեն կարող հանդիպել նույն երկրի թիմերը, ինչպես նաև միևնույն խմբում եղած թիմերը:

1-ին զամբյուղ. «Ատլետիկո», «Ռեալ», «Մոնակո», «Բորուսսիա», «Բավարիա», «Բարսելոնա», «Չելսի», «Պորտու»:

2-րդ զամբյուղ. «Յուվենթուս», «Բազել», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «ՊՍԺ», «Շալկե», «Շախտյոր»:

Ավելացնենք, որ վիճակահանությունը կսկսվի Երևանի ժամանակով 15:00-ին: ՉԼ-ի վիճակահանությունից հետո տեղի կունենա նաև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Նախորդ հոդվածը‘«Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողները’
Հաջորդ հոդվածը‘Շմայսը նյարդայնացած կոպտել է լրագրողներին’