‘Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է’

941

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրը հռչակվել է 2001թ.-ին՝ Լուքսեմբուրգում, «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից, որի նպատակն էր հանրության ուշադրությունը կենտրոնացնել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:

Յուրաքանչյուր տարի աշխարհում քաղցկեղ է ախտորոշվում 12,7 միլիոն մարդու մոտ, իսկ ավելի քան 7,6 միլիոն մարդ մահանում է այդ հիվանդությունից: Մահերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Ի դեպ՝ քաղցկեղից մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլոզից միասին վերցրած: Հաշվարկները ցույց են տալիս, որ մահերի 1/3-ը կարելի է կրճատել կանխարգելման, ևս 1/3-ը` վաղ հայտնաբերման շնորհիվ:

Առողջապահության միջազգային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք, իսկ մահացողների ընդհանուր թիվը կկազմի 10 միլիոն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Չես կարող հունձք ակնկալել այնտեղ, որտեղ ցանքս չես արել ‘
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է առաջին հայկական պլանշետ արտադրողների հետ’