‘Այ դու ձկան աչք. Մամուլ’

1627

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է ձկնամթերքի շուկան և հայտարարել, որ այդ ոլորտում արդեն գերիշխող դիրք ունեցող երկու ընկերություններ կան, ձկնամթերքն էլ թանկացել է:

«ՉԻ» — Ընդամենը մի քանի տարի առաջ ձկան արտադրությունն այն եզակի ոլորտներից էր, որտեղ լուրջ մրցակցություն կար. հարյուրավոր փոքր և միջին ընկերություններ ձուկ էին արտադրում, գներն էլ կայուն էին: Եվ ահա երկու տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե պետությունը որոշել է «լուրջ ուշադրության արժանացնել և աջակցել ոլորտին»: Դեռ այն ժամանակ կանխատեսել էինք, որ այդ «լուրջ ուշադրության» միակ նպատակը ձկնաբուծությունը նույնպես «իրենցով անելն» է, այսինքն՝ փոքր տնտեսվարողներին դուրս մղելն ու ոլորտում մենաշնորհներ սահմանելը: Այդպես էլ եղավ, և ՏՄՊՊՀ-ն պաշտոնապես արձանագրեց այդ փաստը:

Հետաքրքիր է՝ առաջիկայում ո՞ր ոլորտին են «աջակցություն ցուցաբերելու» այս իշխանությունները: Կարող ենք գռազ գալ, որ հերթը թռչնաբուծության ոլորտինն է: Գործընթացն էլ կարծես թե արդեն սկսվել է: Իսկ ՏՄՊՊՀ-ն «գերիշխող դիրք ունեցողներին» կբացահայտի 1-2 տարուց:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի գրոհայինների կողմից առևանգված լրագրողուհի Անխար Կոչնևան որոշել է հրապարակել իր օրագիրը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալին» հերոսանալու համար կես քայլ չհերիքեց’