‘Այ Վեյ Վեյի 900 քառակուսի մետր մակերեսով նոր ստեղծագործությունը նվիրված է Չիլիին’

1059

Չինացի նկարիչ և այլախոհ Այ Վեյ Վեյը չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդային է նվիրել իր նոր ստեղծագործությունը, հայտնում է France Presse-ը:

900 քառակուսի մետր մակերեսով իր նոր աշխատանքը նկարիչը տեղավորել է մշակույթի կենտրոնի վերափոխված նախկին չինական բաներից մեկի պատին: Աքսորավայրը, որի պատերը նկարազարդել է աշխարհահռչակ արվեստագետը, գտնվում է Թայվանի, Չինաստանի և Ճապոնիայի միջև՝ Չինաստանի իրավական տարածքում, սակայն բոլոր երեք երկրներն էլ հավակնում են վերահսկել այն:

Նկարիչն իր աշխատանքի վրա զետեղել է իր հոր՝ Այ Ցինի «Չիլիի ժայռը» բանաստեղծությունից մի մեջբերում, որում ասվում է. «Կանգնած է տղամարդը՝ ձեռքին խոշորացույց և նայում է քարտեզի այն հատվածին, որտեղ դու երբեք չես եղել»:

Սա Այ Վեյ Վեյի՝ Լատինական Ամերիկային նվիրված շարքի առաջին աշխատանքն է, որը կներկայացվի «Of Bridges & Borders» միջազգային գեղարվեստական նախագծում:

Նախորդ հոդվածը‘Մեսրոպ Հարությունյան. Ասուլիսի նման ձևաչափն ընդունելի չէ ազատ մեդիայի պայմաններում’
Հաջորդ հոդվածը‘Ինչ ուզում եք` ասեք, ոնց ուզում եք` ասեք, բայց համոզեք այդ մարդուն, որ դադարեցնի հացադուլը’