‘Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’

770

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Չելսի»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակահատվածում թիմերին չհաջողվեց գոլեր խփել և քանի որ «Էնֆիլդ Ռոուդում» կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, եզրափակչի ուղեգրի տիրոջը որոշելու համար խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Ազնվականներին» հաջողվեց լրացուցիչ ժամանակի արդեն չորրորդ րոպեին հաղթական գոլ խփել. Վիլիանի տուգանային հարվածից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն աչքաթող արեցին Բրանիսլավ Իվանովիչին, իսկ վերջինս դարձավ կարևոր գոլի հեղինակ:

Հավելենք, որ եզրափակչում «Չելսիի» մրցակիցը լինելու է «Շեֆիլդ Յունայթեդ»-«Տոտենհեմ» զույգի հաղթողը: 

ՉԵԼՍԻԼԻՎԵՐՊՈՒԼ

1-0 (0-0)

MC

 

1-0՝ Բրանիսլավ Իվանովիչ 94՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս (28.Սեսար Ասպիլիկուետա, 78), 5.Կուրտ Զումա, 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս (7.Ռամիրես, 50), 8.Օսկար, 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (11.Դիդյե Դրոգբա, 119), 19.Դիեգո Կոստա

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 17.Մամադու Սախո (2.Գլեն Ջոնսոն, 57), 18.Ալբերտո Մորենո (9.Ռիկի Լամբերտ, 106), 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա, 23.Էմրե Ջան, 31.Ռահիմ Ստերլինգ, 50.Լազար Մարկովիչ (45.Մարիո Բալոտելլի, 70)

 

Զգուշացում՝ Ջոն Թերի 74՛ (Չ), Բրանիսլավ Իվանովիչ 89՛ (Չ), Դիեգո Կոստա 102՛ (Չ), Օսկար 108՛ (Չ), Ջորդան Հենդերսոն 42՛ (Լ), Լուկաշ Լեյվա 53՛ (Լ), Սթիվեն Ջերարդ 102՛ (Լ), Էմրե Ջան 114՛ (Լ), Մարտին Շկրտել 116՛ (Լ)
Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է ժամանել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի գավաթ. «Միլանը» դուրս է մնում պայքարից (տեսանյութ)’