Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ

462

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ կլինի թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի օգնականը, հաղորդում է chroniclelive-ը։

Սթիվ Մաքլարենը 1999-2001-ին եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը։ Հետագայում նա գլխավորել է անգլիական «Միդլսբրոն», «Դերբի Քաունթին», «Նյուքասլը»։

2008թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Անգլիայի հավաքականը Սթիվ Մաքլարենի ղեկավարությամբ չէր կարողացել նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Նախորդ հոդվածըԹուրքիան պատրաստ է վետո դնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նկատմամբ
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակի» ֆավորիտները