‘Անգլիայի ՖԱ-ն տուգանել է «Վեսթ Հեմին»’

1071

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 30 հազար ֆունտ ստերլինգով տուգանել է «Վեսթ Հեմին» Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում  ֆուտբոլիստների պահվածքի համար: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը։

Հանդիպման գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսոնը հեռացրել էր «Վեսթ Հեմի» դարպասապահ Ադրիանին հանդիպման 61-րդ րոպեին։ Ավելի ուշ ՖԱ-ն չեղյալ էր համարել դարպասապահի կարմիր քարտը, սակայն մեղադրանք էր առաջադրել «Վեսթ Հեմին» խաղացողների ոչ մարզական պահվածքի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։

 

Նախորդ հոդվածը‘Խնկո-Ապոր գրադարանում տեղի կունենա Տիգրան Պասկեւիչյանի գրքերի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Ռոյս. «Այժմ կարևոր չէ, թե ինչպես ենք հասնում հաղթանակի» ‘