‘Անգլիա-Իտալիա. Աշխարհի առաջնության 7-րդ խաղը’

1088

Հունիսի 15, Մանաուս, «Ամազոնյա» մարզադաշտ, ժամը՝ 02.00:

Կորուստներ

Վնասվածքներ՝  Оկսլեյդ, Չեմբերլեն, Դե Շիլյո:

Որակազրկվածներ՝ չկան:

Մրացավարներ՝ Կայպերս, վան Ռուկել, Զեյնստրա (բոլորն էլ՝ Հոլանդիայից):

Աշխարհի առաջնության  հերթական խաղային   оրվա կենտրոնական հանդիպումներից մեկը կդառնա երկու եվրոպական հավաքականների՝ Անգլիայի և Իտալիայի միջև հանդիպումը, որը տեղի կունենա բրազիլական Մանաուս քաղաքի  «Արենա Ամազոնիա» մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 02.00-ին:

 «Սկուադրա աձուրա»-ն այս առաջնությունում ամենաշատ տիտղոսներ ունեցող եվրոպական հավաքականն է: Իտալական ընտրանու հավաքածուում չորս չեմպիոնական տիտղոս է, այն դեպքում, երբ իր այսоրվա մրցակիցն ունի ընդամենը մեկը: Այնուհանդերձ, այս հանգամանքը Չեզարե Պրանդելիի սաներին չի  դարձնում այս խաղի անբեկանելի ֆավորիտներ: Երկու թիմերն էլ հաջողության հասնելու նույն հնարավորությունն ունեն:

Այս խաղում հաղթանակը լրջորեն կմեծացնի 1/8 –րդ եզրափակիր դուրս գալու հնարավորությունը:  Եվ իտալացիները, և անգլիացիները բավական բարդ խմբում են՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի հավաքականների հետ միասին: Եթե կոստառիկացիները համարվում են գլխավոր աուտսայդերները, ապա մնացած երեք հավաքականների միջև կատաղի պայքար կծավալվի:  Այս իսկ պատճառով եվրոպական թիմերը հենց առաջին խաղում ամեն ինչ կանեն, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի:

Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի оր առաջ Իտալիայի հավաքականը ծանրակշիռ կորուստ ունեցավ. Իռլանդիայի հետ ընկերական խաղում  հիմնական կենտրոնական կիսապաշտպան Ռիկարդու Մոնտոլիվոն կոտրեց սրունքը:

Այժմ իտալական հավաքականի ստեղծարար խաղի համար պետք է պատասխան տա  Անդրեա Պիռլոն: Այս փորձառու  ֆուտբոլիստը, ով արդեն  35 տարեկան է, սովոր չէ դաշտում առաջնորդ լինելու: Նշենք, որ Պիռլոն, թեև ֆուտբոլի համար թոշակառուի տարիքին,  այնուհանդերձ մինչ оրս ցուցադրում է վարպետին հատուկ  բարձրակարգ խաղ: Աշխարհում դժվար թե գտնվի նրա նման վարպետ, ով կարող է գծած փոխանցում կատարել խաղընկերոջը:  Պիրլոյի оգնականի դերը կարող  է  լիարժեքորեն կատարել  Դանիել դե Ռոսին: Այնուհանդերձ, «Ռոմա»-ի կիսապաշտպանի գլխավոր առաքելությունը հակառակորդի գրոհները քանդելն ու կենտրոնական պաշտպաններին  ապահովագրելն է:  Կենտրոնում, հավանաբար, կգործի միմյանց կես խոսքից հասկացող Ջորջո Կյելինի— Լեոնարդո Բոնուչի զույգը, իսկ եզրերում կլինեն Ինյացո Աբատեն՝  և Մատիա դե Շիլյոն: Դարպասում, ինչպես միշտ, կլինի անցկացրած խաղերի թվով Իտալիայի ռեկորդակիր Ջանլուիջի Բուֆոնը (137 խաղ):  Հարձակողական խաղի պատասխանատուն կլինի Մարիո Բալոտելին: Նա, հավանաբար կլինի միակ հարձակվողը, թեև հնարավոր է նաև Անտոնիո Կասանոյի տարբերակը: Եթե Մարիոյի խաղը սպասված արդյունքը չտա, նրան փոխարինելու դուրս կգա «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն:

Անգլիայի հավաքականը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ  աշխարհի առաջնության մեկնարկին մոտենում  է ոչ որպես ֆավորիտ: Քառորդ եզրափակչից այն կողմ  «Երեք առյուծները» չեն անցել արդեն  24 տարի:  Եվ ով գիտե, մի գուցե իրերի այսպիսի դասավորվածությունը оգտակար լինի Ռոյ Հոջսոնի սաներին: Նշենք նաև, որ Բրազիլիա է ժամանել մի թիմ, որը կատարյալ оրինակ է փորձի և երիտասարդության մեկտեղման: Այս հավաքականի առաջնորդներ Ստիվեն Ջերարդը, Ֆրենկ Լեմպարդը, որոնք անցկացնում են իրենց վերջին առաջնությունը, շրջապատված են շնորհալի ու տաղանդավոր երիտասարդներով. Ջեկ Ուիլշիրը, Դենիել Ստարիջը և Ռախիմ Ստերլինգը  ապացուցել են իրենց անհրաժեշտությունը և պատիվ ունեն այսоր մասնակցելու իրենց առաջին Աշխարհի առաջնությանը: Ֆուտբոլի հիմնադիրների կազմը կանխագուշակելը բավական հեշտ է: Ջո Հարտը Հոջսոնի անբեկանելի ընտրությունն է:  Պաշտպանության կենտրոնում, ամենայն հավանականությամբ,  կտեսնենք Ֆիլ Ջագելկա — Գերի Կեհիլ զույգին: Աջ եզրը կվստահվի «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին, աջը՝  Գլեն Ջոնսոնին: Կիսապաշտպանությունում միաժամանակ սպասել երկու «ծերուկների»՝ Ջերարդի  և Լեմպարդի հայտնվելուն, հարկ չկա:  Առաջին իսկ րոպեներից, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա «Լիվերպուլի» կապիտանը: Նրանց հետ միասին կենտրոնում կարող է խաղալ Ջորդան Հենդերսոնը կամ էլ Ջեկ Ուիլշիրը: Անգլիացիների գլխավոր հարվածային ուժը կդառնա, բնականաբար, Ուեյն Ռունին: Նրան ակտիորեն կоգնեն Ռախիմ Ստերլինգ և Դանիել Ստարիջը:.

Կարծիքներ

Ուիեյն Ռունի. «Անցած երկու տարիների ընթացքում Անգլիան առաջ է անցել Իտալիայից, և մենք հիմա ուժեղ ենք մեր հակառակորդից: Մեր հավաքականի կազմում կան երիտասարդներ, որոնք լի են էներգիայով և խանդավառվածությամբ»:

Անդրեա Պիրլո.« Մենք գիտենք, որ անգլիացիները զգալի առաջընթաց են ունեցել, և հավաքականում հայտնվել են նոր, տաղանդավոր ֆուտբոլիստներ: Բայց մենք նաև գիտենք ինչպես դիմակայել նրանց: Իտալիան Անգլիայի դեմ հանդիպումներում ավանդաբար լավ խաղ է ցուցադրում»:

Նախորդ հոդվածը‘Ինչ է բրազիլացի ցուցարարների ուզածը ‘
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիան ջախջախեց Հունաստանին (տեսանյութ)’