‘Կոլումբիան ջախջախեց Հունաստանին (տեսանյութ)’

1004

Բելի Оրիզոնտի քաղաքի  «Մինեյրան» մարզադաշտում Կոլումբիայի հավաքականը ջախջախեց Հունաստանի ընտրանուն  3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան պաշտպան Պաբլո Արմերոն, հարձակվող Թեոֆիլո Գուտյերեսը և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Աոաջին գոլն արձանագրվեց արդեն 5-րդ րոպեին: Խուան Կուդրադոն տուգանային անկյունից ստանալով գնդակը ուղարկեց այն դեպի Պաբլո Ալմերոն: Վերջինիս հարվածն այնքան էլ ուժեղ չէր, բայց այն գլորվեց դեպի  հույների դարպասի անկյունը:

Կոլումբացիներին այս առավելությունը հաջողվեց կրկնապատկել  58-րդ րոպեին: Այս անգամ գոլը ստանդարտ դիրքից էր:  Անկյունայինը իրանացրեց Խամես Ռոդրիգեսը, իսկ Գուտյերեսը գնդակն ուղարկեց Հունաստանի դարպասը:.

3-րդ գոլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը, ով գուլ խփեց լրացուցիչ ժամանակի ընթացքում:

Կոլումբիա-Հունաստան – 3:0

 

Գոլեր. Արմերո, 5 (1:0); Գուտյերես, 58 (2:0); Ռոդրիգես, 90+3 (3:0):

 

Նախորդ հոդվածը‘Անգլիա-Իտալիա. Աշխարհի առաջնության 7-րդ խաղը’
Հաջորդ հոդվածը‘Կոստա Ռիկան հաղթեց Ուրուգվային(տեսանյութ)’