‘Անգրագետ պաշտոնյան. «Առավոտ»’

2269

«Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ և նրա ստորագրությամբ վավերացված 4 էջից կազմված արձանագրությունը:

Պետական մարմնի կազմած փաստաթղթում, որտեղ աշխատակազմի ղեկավար Կիրակոսյանը նախարարության աշխատակազմին հորդորում է «պահպանել աշխատանքային կարգապահություն, գործընկերներին դիմել պատշաճ կերպով, ունենալ պետական մարմնի աշխատակցին հատուկ համապատասխան տեսք և աշխատանքային օրերին լինել կոստյումով, փողկապով, սափրված», 7-8 ուղղագրական սխալ կա:

Փողկապ բառը արձանագրության մեջ գրված է «խ» տառով: Տեքստում մի քանի տեղ կրկնվում է մեկ «ն»-ով գրված կանոններ բառը: Տպավորություն է ստեղծվում, որ արձանագրության հեղինակը տեղյակ չէ, որ հայերենում «ներ» հոգնակիակերտ վերջավորություն գոյություն ունի, և որ բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է «ներ»-ով ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Գերմանիայի հավաքականը չի դառնա աշխարհի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում գողականները դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ՝ գողական. «168 ժամ»’