‘Անդրես Ինյեստան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ’

811

Ինչպես արդեն հայտնել էինք, «Բարսելոնան» Անդրես Ինյեստային նոր՝ ավելի շահավետ պայմանագիր էր առաջարկելու: Ինչպես հայտնում են մայրաքաղաքային AS-ը և Marca-ն՝ Բարսայի ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպել են Ինյեստայի գործակալների  հետ՝ առաջարկվող պայմանագրի կետերի երկարաձգման մասին խոսելու համար, բայց ստացել են անակնկալ մերժում: Նույն լրատվամիջոցները հայտնում են նաև, որ մոտ օրերս կողմերը կհանդիպեն երկրորդ անգամ, բայց Բարսայի երկրպագուներն արդեն իսկ սկսել են անհանգստանալ՝ վերհիշելով Վիկտոր Վալդեսի դեպքը, երբ թիմի դարպասապահը մերժեց կատալոնյան թիմի առաջարկը:

Նախորդ հոդվածը‘Երբ հայհոյում է ՀՖՖ նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն էլ է ուզում ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ’