‘Ֆյուլեն էլ է ուզում ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ’

746

«Ա1+»-ը տեղեկացնում է, որ այսօր Երևանում ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել մամլո ասուլիսով, որտեղ անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ արված հայտարարությանը:

«Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի՝ շարունակելու եւ ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց տեղաշարժի ապահովման, հեշտացման առումով, պատրաստ ենք քննարկել՝ ինչպես են պատկերացնում մեր հայ գործընկերները մեր հարաբերությունների ապագա շրջանակը»,- նշել է Ֆյուլեն։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Ֆյուլեն ասել է. «Ասոցացման համաձայնագիրը որպես գաղափար, որը դրված է եղել նախքան Մաքսային միության գաղափարը, քաղաքական վերափոխման առումով շոշափելի օգուտ կբերի թե մեր գործընկերներին, թե նրանց հարեւաններին, ինչո՞ւ հարցականի տակ առնել այդ բարիդրացիական հարաբերությունները։ Մենք էլ ենք ցանկանում ՌԴ-ի հետ ունենալ գերազանց հարաբերություններ, այստեղ հակասություն բնավ չկա, մենք մեր ռուս գործընկերներին արել ենք այդ առաջարկը եւ ապագայում էլ ենք անելու, որ պատրաստ ենք քննարկել մեր քաղաքականությունների ցանկացած կողմ, որպեսզի փարատվեն մտահոգությունները, որովհետեւ վերջնական նպատակն այն է, որ լինի ազատ առեւտրի շրջանակ՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ։ Մենք նպաստում ենք այդ նպատակի իրագործմանը՝ Ասոցացման համաձայնագրով»։

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանի դիվանագիտական պատասխանը. Կապրենք՝ կտեսնենք ‘