‘Անդրե Վիլաշ-Բոաշ. Ես երբեք Մոուրինյոյի օգնականը չեմ եղել’

752

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է իր և Մոուրինյոյի հարաբերությունների մասին: «Ես երբեք Մոուրինյոյի օգնականը չեմ եղել: Ես նրա շտաբից էի, բայց երբեք «համար երկու» չեմ եղել: Սա է պատճառներից մեկը, թե ինչու մեր ուղիները բաժանվեցին: Ես Ժոզեին ավելին կարող էի տալ, բայց նա զգում էր այնպիսի մեկի կարիքը, ով իր կողքին կաշխատեր: Ես իսկապես Մոուրինյոյից որոշ բաներ եմ սովորել, բայց մենք շատ տարբեր ենք: Մենք աշխատանքի ու շփման տարբեր մեթոդներ ունենք: Տարբեր մարտավարություններ: Այնպես որ, մեզ միայն ԶԼՄ-ն է համեմատում», — նշել է Վիլաշ-Բոաշը: Հիշեցնենք որ Վիլաշ-Բոաշը Մոուրինյոյի հետ աշխատել է «Չելսիում» և «Ինտերում»:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյաները «մանրից» անցնում են ռուսերենի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Նոյեմբերյան քաղաքում. կան տուժածներ’