‘Անի և Սարգիս Գևորգյանները քրեական գործով տուժող են ճանաչվել’

1191

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները հունիսի 23-ին բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: «Իրավապահների» գործողությունները շարունակվել են նաեւ ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ նրանք բռնություն են գործադրել  «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ, իսկ վերջինիս եղբորը՝ օպերատոր Սարգիս Գեւորգյանին ոստիկանության շենքի մոտից բերման են ենթարկել:

iLur.am-ի հետ զրույցում Անի Գեւորգյանը տեղեկացրեց, որ իրեն եւ Սարգիս Գեւորգյանին հուլիսի 16-ին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ տուժողի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվել էր Անի Գևորգյանի շրթունքը, իսկ Սարգիս Գևորգյանին բերման ենթարկելիս վնասել էին նրա ձեռքերը:

 

Նախորդ հոդվածը‘ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի ավանդական չորս մրցույթները’
Հաջորդ հոդվածը‘Մինչև 2025 թ. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման նախագծի իրականացման նպատակով 330 մլն եվրո կներդրվի ‘