‘Մինչև 2025 թ. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման նախագծի իրականացման նպատակով 330 մլն եվրո կներդրվի ‘

1213

Մինչև 2025 թ. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման նախագծի իրականացման նպատակով 330 մլն եվրո կներդրվի: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Նրա խոսքով, ողջ նախագիծը նախատեսված է իրականացնել երեք փուլով` 2018 թ. կավարտվի 105 մլն եվրո արժողությամբ առաջին փուլը, ինչը թույլ կտա այդ պահից սկսած ձեռնամուխ լինել Վրաստանի էներգահամակարգի հետ զուգահեռ աշխատանքին: Երկրորդ փուլի իրականացման նպատակով մինչև 2021 թվականը նախատեսվում է ուղղել 100 մլն եվրո և երրորդ փուլում` մինչև 2025 թվականը 125 մլն եվրո: Արդյունքում Հայաստանը կունենա էլեկտրահաղորդման գիծ, որով հնարավոր կլինի մինչև 1 հազար մեգավատտ ծավալով էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնել: Բացի այդ, նոր ԷՀԳ-ն վրացական էներգահամակարգի հետ սինխրոն ռեժիմով աշխատանքի հնարավորություն կտա և թույլ կտա ՄՄ և Եվրասիական միության շուկա դուրս գալ: Այդ դեպքում հանրապետությունը կկարողանա հանդես գալ նաև որպես տարանցիկ երկիր` ունենալով Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապող ԷՀԳ:

Նախորդ հոդվածը‘Անի և Սարգիս Գևորգյանները քրեական գործով տուժող են ճանաչվել’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Մոսկվայի մետրոյում հայեր են տուժել’