‘ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի ավանդական չորս մրցույթները’

1042

Այս տարի ևս «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի ավանդական չորս մրցույթները: Մրցանակներ կշնորհվեն Խաղարկային,Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
Ներկայացված ավելի քան 1500 հայտերից (շուրջ 95 երկրից) մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրված է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը միջազգային խաղարկային, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` Հայկական համայնապատկեր (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված են «Պատանեկություն» ( Ռիչարդ Լինքլեյթեր, ԱՄՆ, 2014) «Կույր ժամադրություններ» (Լևան Կոգուաշվիլի, Վրաստան/Ուկրաինա, 2013), «Մեծ տունը» (Ֆելիպե Բարբոսա, Բրազիլիա, 2014),
«Խաչի ճանապարհ» (Դիտրիխ Բրուգենան, Գերմանիա, 2014),«Նատյուրմորտ» (Ուբերտո Պազոլինի, Մեծ Բրիտանիա/Իտալիա, 2013), «Տանը» ( Աթանասիոս Կարանիկոլաս, Հունաստան/Գերմանիա, 2014), «Ես նա չեմ» ( Թայֆուն Փիրսելիմօղլու, Թուրքիա/ Հունաստան/Գերմանիա/Ֆրանսիա, 2013), «Ցեղը» ( Միրոսլավ Սլաբոշպիցկի, Ուկրաինա, 2014), «Խաուխա» (Լիսանդրո Ալոնսո, Արգենտինա/ԱՄՆ/Հոլանդիա/ Ֆրանսիա /Մեքսիկա, 2014), «Զորան. իմ զարմիկն ապուշ է»( Մաթեո Օլեոտտո, Իտալիա /Սլովենիա, 2013):
Վավերագրական ֆիլմերի մրցույթին մասնակցում են «Գրատախտակ» ( Իվ Յերսեն, Շվեյցարիա, 2013), «Մեղվապահը» ( Մանո Խալիլ, Շվեյցարիա, 2013), «Մահվան ափ», (Լոիս Պատինյո, Իսպանիա, 2013),«Արարողություն» (Ավի Վայսբլայ, Էլիրան Քնոլեր, Իսրայել, 2013), «Քարե գետը» ( Ջովաննի Դոնֆրանչեսկո, Իտալիա/Ֆրանսիա, 2013),«Արևմտյան Բեռլին» (Դրագան ֆոն Պետրովիչ, Լենա Մյուլեր, Գերմանիա/Սերբիա, 2013),«Կանայք և ուղևորը » (Պատրիսիա Կորրեա, Վալենտինա Մաք-Ֆերսոն, Չիլի, 2012 ) «Քաղաքների շշուկները» (Քասիմ Աբիդ, Իրաք/Մեծ Բրիտանիա, 2013),«Դոմինոյի էֆեկտը» (Էլվիրա Նյեվյերա, Լեհաստան/Գերմանիա, 2014), «Սիրո հորձանք» (Ագնեշ Շոշ, Հունգարիա, 2013), «Ձիթենյաց լեռան ծաղիկները» (Հեյլիկա Պիկկով, Էստոնիա, 2013), «Կինոգնացք. Ռուսական ձմեռ» (Քրիսթինա Պիկկի, Սանդբյա Դայսի Սունդարամ, Բեննի Ջաբերգ, Դիտեր Դեսվարտե, Տրիստան Դոուզ, Բերնադետ Տիցա-Ռիտտեր, Ռւսաստան, 2013) ֆիլմերը:
Հայկական համայնապատկեր անվանակարգում ներկայացված են հետևալ խաղարկային լիամետրաժ ֆիլմերը՝«Խնդրում եմ, բնական եղիր» ( Հայկ Քոչարյան, ԱՄՆ, 2013), «Աստղը» ( Աննա Մելիքյան, Ռւսաստան, 2014), «Փուշը» ( Սուրեն Բաբայան, Հայաստան, 2014), «Շքամուտք» ( Լուսինե Սարգսյան, Հայաստան, 2014), «Ռոմանտիկները» ( Արեգ Ազատյան, Շողեր Թադևոսյան, Հայաստան, 2014), «Թևանիկ» (Ջիվան Ավետիսյան, Հայաստան/Լիտվա, 2014),վավերագրական ֆիլմերը՝
«Կյանքը նորից սկսել» ( Իվան Տվերդովսկի, Ռւսաստան, 2013), «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ( Ռուբեն Գինեյ, Ֆրանսիա/Մեքսիկա/ Ռւսաստան /Հնդկաստան/ Չինաստան/ Հայաստան , 2014), «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» ( Արման Երիցյան, Ռւսաստան / Հայաստան , 2014), «Ճանապարհի փիլիսոփաները» ( Հարություն Շատյան, Հայաստան, 2014), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել» ( Սեգ Կիրակոսյան, Հայաստան , 2014),կարճամետրաժ ֆիլմերը՝ «Կատատոնիա» ( Խորեն Խոսրովյան, Հայաստան 2014), «Հարություն», ( Ալեն Մանուկյան,Հայաստան , 2013), «Հոգաբարձուներ» ( Վիկտորյա Ալեքսանյան, Հայաստան, 2014), «Կաթնեղբայր» (Վահրամ Մխիթարյան, Լեհաստան/ Հայաստան, 2014), «Անպետքը» ( Արշակ Զաքարյան, Արգենտինա, 2013), «Ռելիզ» ( Ռոման Մուշեղյան, Հայաստան, 2013):

 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ստեղծվում է արհեստական մենաշնորհ՝ հօգուտ «Ռոսնեֆտի»’
Հաջորդ հոդվածը‘Անի և Սարգիս Գևորգյանները քրեական գործով տուժող են ճանաչվել’