‘Անկախ իրենից՝ դարձել է բիոզուգարանի մամուլի խոսնակը. Մամուլ’

1321

«Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանն այս պահի դրությամբ չի աշխատում։ Ավելին, այս թանկարժեք բիոզուգարանի անսարքությունը զայրացրել է նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին. «Գրեք, որ պահանջում եմ էդ բիոզուգարանն ընդհանրապես Տաթև համայնքի սահմաններից դուրս հանել, տանել։ Գրեք, որ այս բիոզուգարանի համար այնքան են ինձ անհանգստացնում, որ ես խնդրում եմ կառավարությունից՝ գան, տանեն։ Չի աշխատել ու չի աշխատում։ Էս երկու տարի է՝ գործիս անունը դա է՝ պատասխանեմ՝ աշխատում է, չի աշխատում։ Թող տանեն, ես էլ, լրագրողներն էլ, աշխարհն էլ կպրծնենք էդ բիոզուգարանից»։ Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար։ Դրանցից մեկը գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթևեր» ճոպանուղու մոտ»,– գրում է «Ժողովուրդ» թերթը։

Նախորդ հոդվածը‘«Շարիկ գլորելը» ավելի էժան կնստեր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Մարգարյան. Ես երթուղային գիծ չունեմ, բայց տղաս ունի (տեսանյութ)’