‘«Շարիկ գլորելը» ավելի էժան կնստեր. Մամուլ’

1878

«ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից օրերս 6 մլն 750 հազար դրամ կամ ավելի քան 16 հազար դոլար է վճարել միայն քաղաքային հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար։ Ինչպես փաստում են «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ նախարարությունն օգտվում է «Արմենտելի» մատուցած ծառայություններից։

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) գլխավորությամբ արված այս վճարումից հետո կարելի է ենթադրել, որ նախարարությունում բացարձակ անգործության են մատնված։ Բուլկիի աշխատակիցներն անգամ «շարիկ չեն գլորում», ինչպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Բնապահպանները» գերադասում են առավոտից երեկո հեռախոսով խոսել։ Այլապես անհասկանալի է, թե այդքան պարտքն ինչպես է գոյացել»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Դերոն լրիվ իրեն կորցրել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անկախ իրենից՝ դարձել է բիոզուգարանի մամուլի խոսնակը. Մամուլ’