‘«Անկախ» Քոքոբելյանը «փրկեց» ՀՀԿ-ին, կամ՝ համարյա կտրում էին ՀՀԿ-ի քոքը ‘

3523

Ուրեմն, այսօր գրեթե պատմական պահ էր լինելու Ազգային ժողովում: Ավելի ճիշտ, պատմական պահն արդեն եղել էր, բայց այն ավելի զարգացնելու հնարավորություն կար. ԱԺ-ում ՀՀԿ-ից բացի մյուս բոլոր ուժերը՝ ընդդիմադիրները, ոչ իշխանականները, նույնիսկ ՕԵԿ-ն ու անկախ մի քանի պատգամավորներ բոյկոտել էին արտահերթ նիստը, եւ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ուներ: Համատեղ գործողությունների ինչպիսի փայլուն արդյունք պետք է լիներ այս ամենից հետո, ՀՀԿ-ն տնով-տեղով խայտառակ էր լինելու, նիստը տապալվելու էր, եւ «ՀՀԿ-ն մենակ է, ու ոչ ոք նրան չի սատարում» իրողությունն իր փայլուն դրսեւորումն էր գտնելու: ՀՀԿ-ն,  չնայած թափած բոլոր ջանքերին՝ սաունաներից, դուբայներից ու ռեստորաններից բերման ենթարկելով իր ավանդական գլխաքանակին, միեւնույն է՝ չէր կարողանալու ապահովել քվորումը, զի ինչքան էլ բերման ենթարկեին, մեկ է՝ դժվար է բերման ենթարկել բոլոր-բոլորին: Ու մեկ հոգի չէր հերիքում ՀՀԿ-ին՝ քվորումի համար: Ընդամենը մեկ հոգի: Ու վերջին պահին հենց այդ մեկ հոգին գտնվեց: Հենց ԱԺ-ում: Ներկաների մեջ: Պարզվեց՝ «անկախների» մեջ է: Խաչիկ Քոքոբելյանը: «Անկախ» պատգամավորը չթողեց, որ ՀՀԿ-ն վերջին պահին խեղճանա ու խայտառակվի՝ ընդդիմության համատեղ աշխատանքի արդյունքում: Նա ՀՀԿ-ին փրկեց՝ ինչպես Ալեքսանդր Մատրոսովը, նետվեց քվեարկության հորձանուտն ու կրծքով պահեց ընդդիմության «հարձակումը», փրկեց իր մեկ հատիկ քվեով՝ քվորումն ու ՀՀԿ-ին: Ինչպիսի՜ ջանասիրություն ու նվիրվածություն իշխանություններին: Այո, ՀՀԿ-ին հենց մեկ հատիկ դհոլ էր պակասում: Եւ գտնվեց այդ մեկ դհոլը: Հենց այդ մեկ պակասող դհոլը Խաչիկ Մատրոսով-Քոքոբելյանն էր, դե էն նույն Քոքոբելյանը, ում անունը անմահացավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրենց երկրի պետքարտուղարություն ուղարկված զեկուցագրերում՝ որպես իրենց «ագենտի»:Նույն Քոքոբելյանը, որը հաջողեցնում էր ե՛ւ ընդդիմադիր ներկայանալ, ե՛ւ հէկ-եր պահել, ու դեռ մի բան էլ ավելի՝ ընդյալնել իր բիզնեսները: Փաստորեն, Քոքոբելյանն այսօրվա նիստին արեց այն, ինչն անգամ ՕԵԿ-ը «զապադլո» համարեց անել, նույնիսկ ՕԵԿ-ը հասկացավ, որ այս ոչ պատվաբեր իրավիճակում չի կարելի կանգնել ՀՀԿ-ի կողքին, նույնիսկ ՕԵԿ-ը հասկացավ, իսկ ահա Քոքոբելյանը՝ ոչ, կամ էլ՝ գնաց գիտակցված քաղաքական մահվան, քաղաքական ինքնազոհության: Որոշեց վերջին պահին փրկել ՀՀԿ-ին՝ չհասկանալով, որ փրկելով ու բացահայտվելով այս մի ճակատամարտից առաջ՝ դեռ չի նշանակում ՀՀԿ-ին փրկել հեռանկարում, քանզի ճակատամարտեր դեռ շատ կլինեն, բայց բացահայտվելն ընդամենը մեկ անգամ է լինում:  

Իսկ հիմա մի քանի հիշեցնումներ պարոն Քոքոբելյանի քաղաքական անցյալից՝ ավելի լավ հասկանալու համար, թե ով է նա, եւ թե ինչու որոշեց ամռան այս արեւոտ օրով դառնալ ՀՀԿ-ի կամիկաձե Մատրոսովը:

Ահա փաստաթղթեր այն մասին, թե ինչպես է Քոքոբելյանը հաջողեցնում և՛ «ընդդիմադիր» լինել, և՛ հէկ-եր ունենալ:  

Ահա մեկ այլ փաստաթղթավորված նյութ՝ ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից, որտեղ արդեն իսկ բացահայտվում է Քոքոբելյանի ագենտ լինելն ու ընդդիմությունը ներսից քայքայելու փորձեր կատարելը: Ահա եւս մեկը

Այս մեկն էլ՝ այն մասին, թե ինչպես է իրեն ընդդիմադիր հռչակած բիզնեսմենն ընդլայնում յուր բիզնեսները: 

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն «Լավ է արել՝ փակել է» «Դո՛ւրս մեր գրպանից» ավտոերթի ճանապարհը. Արշակունյաց պողոտայում խցանում է’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը համաձայնագրեր է ստորագրել Վրաստանի վարչապետի հետ’