‘Անհայտ անձինք կրակահերթ են բացել Բանգկոկի ցուցարարների ուղղությամբ’

892

Այսօր առավոտյան մի խումբ անհայտ անձինք հրազենից կրակ են բացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ, հաղորդել է Թաիլանդի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնը: Երկու մարդ՝ աղբահավաքը և մի ցուցարար, կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածք են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը հաղորդել է նաև, թե անհայտ անձինք ոչ մեծ ռումբ են նետել այն տան մոտ, որը պատկանում է ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Աբհիսիտա  Վետչաչիվայի ազգականին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները երեկ սպառնացել էին առևանգել վարչապետ Յինգլակ Չինավաթին և փակել բոլոր կառավարական հիմնարկները:

Հակակառավարական ցույցերը Բանգկոկում սկսվել են անցյալ տարեվերջին: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: Ընդդիմությունը հանդես է գալիս նաև խորհրդարանական ընտրությունների դեմ, որոնցում, ամենայն հավանականությամբ, կհաղթի կառավարության ղեկավարի իշխող կուսակցությունը, փախանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հիվանդ զինծառայողին բուժելու փոխարեն՝ ծեծել են. Մայրը հաստատում է’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ի՞նչու սպաննուեցաւ Լիբանանցի նախարարը’