‘Անոնս՝ «Որոտանի» կասկածելի վաճառքի մանրամասների’

1559

Օրեր առաջ իրավաբան Արթուր Գրիգորյանը անդրադարձել էր «Որոտան» կասկադի վաճառքին եւ խոստացել, որ «Որոտանի» հետ կապված բոլոր մանրամասները կներկայացնի առաջիկայում, եւ այդ մանրամասներից «բոլոր շոկի մեջ են ընկնելու»:

Իրավաբանն իր խոստման համաձայն iLur.am-ի համար պատրաստել է նշված մանրամասներով հոդվածաշարը, որի առաջին մասը մենք մեր ընթերցողին կներկայացնենք երկուշաբթի: Արթուր Գրիգորյանը իրավական հիմնավորումներով ներկայացնում է բոլոր մանրամասները՝ ինչո՞ւ է վաճառքը համարվում ապօրինի, ի՞նչ օրենքներ են խախտվել, ի՞նչ կորուստներ ենք մենք կրելու, ո՞վ է տնօրինելու վաճառքից ստացված գումարը, եւ վերջապես՝ դելիկատ մանրամասներ, որոնք դուք անպայման պետք է իմանաք:

Համառոտ անոնս՝ հոդվածաշարի առաջին մասից:

…Կառավարությունը «գույք» անվան տակ իրականում վաճառել է ընկերությունը՝ բաժնետոմսերով հանդերձ, և խուսափելով օրենքով սահմանված ընթացակարգերից՝ գործարքը ձևակերպվել է որպես ընկերության գույքի վաճառք՝ թաքցնելու համար իրական գործարքը՝ ընկերության և դրա բաժնետոմսերի վաճառքը: Դա իրավաբանորեն հանդիսանում է շինծու գործարք՝ համապատասխան իրավական հետևանքներով:

…Կառավարությունը գտել է հանճարեղ ճանապարհ վաճառքից ստացված միջոցները ամբողջությամբ յուրացնելու համար:

…Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գործարքով կառավարությունը մասնավորեցրել է ջրամբարներ, որոնք օրենքով ուղղակիորեն արգելված է մասնավորեցնել՝ դրանք «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում տեղաբաշխելով:

….Որոտանի հիդրոկասկադի գույքի վաճառքի գործարքով թաքցվել է իրական գործարքը:

…Պայմանագրի առանձին կետերի, Որոտանի հիդրոկասկադի արտադրած էժան էլեկտրաէներգիայի գնի փոփոխման և այլ դելիկատ մանրամասների վերաբերյալ՝ հաջորդ հոդվածում: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինակամն Ռադայի խոսնակը հրաժարականի դիմում է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’