‘Ուկրաինակամն Ռադայի խոսնակը հրաժարականի դիմում է ներկայացրել’

267

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը դիմում է գրել հրաժարականի մասին, հաղորդում է  РИА-Новости-ն: Այդ մասին հայտարարել է Ռադայի փոխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին` այսօր առավոտյան բացելով Ռադայի նիստը:

Ռիբակն իր հրաժարականը բացատրել է առողջական խնդիրներով:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Ռիբակը հրաժարականի դիմում է ներկայացրել` կապված առողջական խնդիրների եւ բուժման անհրաժեշտության հետ: Նա խնդրել է իր վրայից հանել խորհրդարանի նախագահի պարտականությունները», — հայտարարել է Կոշուլինսկին:

Երեկ Ռադան քվեարկել է երկրի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի պաշտոնանկության օգտին: այս որոշումն ուժի մեջ կմտնի անմիջապես այն բանից հետո, երբ կսկսի գործել 2004-ի` խորհրդարանական հանրապետություն նախատեսող Սահմանադրությունը:

Փետրվարի 21-ին Ուկրաինական խորհրդարանը նաեւ փոփոխություններ է կատարել քրեական օրենսգրքում, ինչը հնարավորություն կտա ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: 

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադայի նախագահը և փոխնախագահը հրաժարական են տվել’
Հաջորդ հոդվածը‘Անոնս՝ «Որոտանի» կասկածելի վաճառքի մանրամասների’