Անչելոտի․ Պերեսն աջակցում եւ վստահում է ինձ

186

Մադրիդի «Ռեալի» 63-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի առաջնությունում ձախողվելուց հետո Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպման մասին։

«Հանդիպել եմ Պերեսի հետ, եւ նա աջակցում ու վստահում է ինձ։ Մենք կշարունակենք համագործակցությունը։ Ակումբը երաշխավորել է, որ ես կմնամ։

Բրազիլիայի հավաքականի մասին չեմ խոսի, քանի որ ամբողջ աշխարհը գիտի՝ ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ եւ ցանկանում եմ մնալ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Անչելոտիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Այս մրցաշրջանում թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը, Չեմպիոնների լիգայում հասել է կիսաեզրափակիչ եւ պարտվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (1:1, 0:4): Իսպանիայի առաջնությունում Արքայական թիմն ապահովել է տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ Երկրի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճել է «Բարսելոնան»։ 

Նախորդ հոդվածը«Չելսին» 80 միլիոն եվրո է առաջարկել Վլահովիչի տրանսֆերի համար
Հաջորդ հոդվածըՄարոտա․ «Ինտերը» տհաճություններ կպատճառի «Մանչեսթեր Սիթիին»