Մարոտա․ «Ինտերը» տհաճություններ կպատճառի «Մանչեսթեր Սիթիին»

220

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

«Մենք կպայքարենք մինչեւ վերջին վայրկյանը, նույնիսկ, «Մանչեսթեր Սիթիի» նման ահեղ մրցակցի հետ դիմակայությունում։ Ամենագլխավորը՝ ամեն ինչ կանենք արժանապատվությամբ։

Գվարդիոլան ճիշտ է, երբ ասում է՝ իտալական թիմերի դեմ խաղալը հեշտ չէ։ Նրանց բարդ պայքար է սպասվում։ Մենք տհաճություններ կպատճառենք նրանց»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի նվաճել այս տիտղոսը, «Ինտերը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածըԱնչելոտի․ Պերեսն աջակցում եւ վստահում է ինձ
Հաջորդ հոդվածըԴանիիլ Մեդվեդեւը՝ Հռոմի «Մասթերսի» հաղթող