‘ Անչելոտի. «Երբեք չեմ խառնվում խաղացողների անձնական կյանքին»’

813

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է այն, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկոյի» նկատմամբ 0:4 հաշվով պարտությունից հետո երեկույթ է կազմակերպել:

«Ես երբեք չեմ խառնվել ֆուտբոլիստների անձնական կյանքին եւ այժմ էլ չեմ պատրաստվում դա անել:

Ազատ ժամանակ խաղացողները կարող են անել այն, ինչ ցանկանում են, եթե դա չի ազդում նրանց նախապատրաստվածության վրա:

Թիմը ցույց է տվել իր պրոֆեսիոնալիզմը եւ լուրջ տրամադրվածությունը»,_ Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS

Նախորդ հոդվածը‘ Հայ մասնագետը գլխավորել է Պուերտո Ռիկոյի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘ Մխիթարյանը, Օսկարը եւ Յանուզայը՝ «Յուվենտուսի» տրանսֆերային ցուցակում’