‘Անչելոտի. «Սպասում էի, որ Բենիտեսը «Ռեալում» խնդիրներ կունենա»’

1034

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի զարմանում, որ իրեն փոխարինած Ռաֆայել Բենիտեսն «Արքայական ակումբում» ընթացիկ մրցաշրջանում խնդիրների է բախվում ու քննադատության ենթարկվում։

Իտալացի մասնագետը նշել է, որ այդպիսին է այն մարդու ճակատագիրը, ով ստանձնում է «սերուցքայինների» ղեկը։

-Ես ակնկալում էի, որ Բենիտեսը խնդիրներ կունենա, քանի որ «Ռեալն» այդպիսին է։ Դու պետք է միշտ մտածես հաղթանակի մասին ու հասնես դրան։ Շրջապատողներն ու մթնոլորտը ճնշում են ստեղծում։ Համբերություն չունեն ո´չ երկրպագուները, ո´չ լրատվամիջոցները, ո´չ ակումբը՝ սկսած նախագահից,-ասել է Անչելոտին։

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ունի նոր հովանավոր’