‘Անպատասխան հարցեր` Սյունիքի մարզպետարանի տեքստի առնչությամբ’

1413

Եթե զինդատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարում է, թե Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրություններն ու տեսագրող սարքերն առգրավվել են դեպքից ժամեր անց, իսկ ոստիկանության Գորիսի բաժնի պետն ասաց, թե այդ տեսանյութերն ու սարքերն առգրավվել են գիշերը, իսկ քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժանմունքի պետ  Գոռ Մանուչարյանի խոսքով՝ առգրավումը եղել է հունիսի 2-ի առավոտյան, նա ի դեպ, ասաց, որ կա արձանագրություն: Այս մասին գրում է «Ազատություն» ռ/կ-ը:

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում թեժ պահերի նկարագրութուններով, մարտաֆիլմի սցենար հիշեցնող տեքստը ներկայացված է որպես սղագրություն՝ իբրև դեպքերի զարգացման ընթացք:

Մեր հարցին, թե այդ դեպքում մարզպետարանի աշխատակիցները որտե՞ղ են դիտել այդ տեսանյութերը և տարածել համապատասխան տեքստը, Մանուչարյանը արձագանքեց. — «Միգուցե չեն էլ տեսել, լսելով են այդ ամեն ինչը արձանագրել»։

Գորիսի քննչական բաժանմունքի պետը նաև հաստատեց, որ տեսանյութը նախաքննական գաղտնիք է պարունակում, և դրա հրապարակումը օրենքով արգելված է։

«Տեսագրությունը չենք տեսել»

Մարզպետարանի հայտարարության մեջ նշված է, թե «մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետի` Գորիսի և Կապանի նստավայրերում աշխատող օգնականները` Արա Միրզոյանը, Արմեն Ավետիսյանը, Վաչե Գրիգորյանը միաձայն պնդում էին, որ միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի տուն չեն գնացել, տեսագրությունը չեն տեսել:

Նույն պատասխանները ստացվել են մարզպետարանի մի շարք այլ պաշտոնյաներից՝ վարչության պետերից, քարտուղարության պետից, անձնակազմի կառավարման բաժնի պետից: «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին այդպես էլ չի հաջողվել գտնել մարզպետարանի գոնե մի աշխատակից, որը կհաստատեր, որ անձամբ ինքը տեսել է այն տեսագրությունը, որը, ինչպես հավաստիացնում են իրավապահ մարմինները, առգրավված է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը և Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական ռաունդի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Առաջին անգամ լրջագույն ապացույցներ են բերված այս իշխանության չարաշահումների մասին (տեսանյութ)’