‘Իսկ Գագիկ Բունիաթյանը շարունակեց մտածել միայն փողի մասին. Մամուլ’

1188

Մայիսի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ:

Մայիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացավ ԿՎՆ-ի հայկական լիգայի 20-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Հենց այդ օրը Գագիկ Բունիաթյանի մասին բավականին խոսուն արտահայտվեց Ռուսաստանի Դաշնությունում հիմա հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս Բժշկական համալսարանի «ԵրՄԻ» թիմում: Վերջինս բեմից հիշողություն պատմեց այն մասին, երբ Բունիաթյանը եղել է «Շարմում»: Բեմից Արմենը ներկաներին պատմեց. «Միշտ միայն փողի մասին մտածող Գագիկ Բունիաթյանը մի օր մտավ սենյակ և բոլորիս համար անսպասելի հայտարարեց. «Դուք այստեղ հանգիստ նստած եք, իսկ ո՞վ է շարունակելու այս գործը, մտածո՞ւմ եք դրա մասին»: Մենք իհարկե այդ պահից սկսած մտածեցինք և բացեցինք ԿՎՆ-ի հայկական լիգան, իսկ Գագիկը շարունակեց մտածել միայն փողի մասին»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում հասկանալ, որ բառերը պիտի նաև իմաստ ունենան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անջելինա Ջոլիի կրծքերը հեռացրել են’