Անսովոր շոգը Եվրոպայի հարավում անտառային հրդեհների պատճառ է դարձել

440

Եվրոպայի հարավում անոմալ շոգը անտառային մեծ հրդեհների պատճառ է դարձել Միջերկրական ծովի առափնյա հատվածում՝ Թուրքիայից մինչև Իտալիա, ինչի հետևանքով արդեն առնվազն ութ մարդ է զոհվել։

Թուրքիայում ամենավտանգավոր իրավիճակն ստեղծվել է Մուգլա նահանգում՝ Անթալիայի և Մարմարիսի առողջարանային շրջաններում, որտեղից ստիպված են եղել հապշտապ տարհանել զբոսաշրջիկներին և մերձակա բնակավայրերի բնակիչներին, այդ բնակավայրերից մի քանիսում ծառերը լրիվ այրվել են։

Այսօրվա դրությամբ՝ անտառներն իսպառ այրվել են 100 հազար հեկտարի վրա, և ամենայն հավանականությամբ՝ այդ մակերեսը դեռ մեծանալու է։

ԵՄ-ն Թուրքիա է ուղարկել հրշեջ ավիացիա։ Ավելի վաղ իքնաթիռներ են ուղարկել Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ուկրաինան։

Թուրքիայի քաղաքացիներից շատերը, սակայն, երկրի կառավարության և նախագահ Էրդողանի գործողությունները բավարար և ադեկվատ չեն համարում։ Թուրքիայի սոցցանցերում կոչեր են արվում օգնել մարելու հրդեհները։ Twitter-ում, օրինակ, #Help Tirkey հեշթեգն օգտագործվել է ավելի քան 2,4 մլն անգամ։

Սակայն նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար Ֆահրեդդին Ալթունը հայտարարել է, որ սոցցանցերում այդ ամբողջ կամպանիան ոչ այլ ինչ է, քան Թուրքիան որպես թույլ երկիր ներկայացնելու փորձ։ «Օգնություն ստանալու վերաբերյալ այդ, ասպես կոչված՝ արշավը, որ կազմակերպվել է արտասահմանից, գործի է դրվել գաղափարական նկատառումներով, այն նպատակով, որ մեր պետությունը ներկայացվի որպես թույլ երկիր, որ թուլացվի մեր պետության և ազգի միասնությունը»։

Թուրքիայում իրավիճակը տագնապալի է, բայց հրդեհներից տառապում են նաև Սիցիլիան, Իտալիայի Ադրիատիկյան առափնյակը և Հունաստանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏիմանովսկայան թռչում է Վարշավա
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ Թալիբները գրոհում են, նախագահ Գանին մեղադրում է Վաշինգտոնին