Աֆղանստան․ Թալիբները գրոհում են, նախագահ Գանին մեղադրում է Վաշինգտոնին

327

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին իր երկրում ռազմական իրավիճակի վատթարացման մեղքը բարդել է Միացյալ Նահանգների վրա։

«Ներկա իրավիճակի պատճառն այն է, որ ամերիկյան զինվորներին դուրս բերելու որոշումը կտրուկ էր ու անակնկալ»,- երկուշաբթի հայտարարել է նախագահը աֆղանական  խորհրդարանում՝ հավելելով, որ Վաշինգտոնին նախազգուշացրել է դրա հետևանքների մասին։

«Թալիբան» շարժման գրոհայինները մայիսի սկզբին մեծածավալ հարձակում են ձեռնարկել կառավարական զորքերի վրա և գրավել երկրի տարածքի գրեթե կեսը, իսկ իրենց՝ թալիբների ասելով՝ մինչև 80 %-ը։ Նրանց նպատակը Աֆղանստանը կրկին իսլամական էմիրություն դարձնելն է, ինչպիսին եղել է 1996-2001 թթ․։

Այժմ կատաղի մարտեր են ընթանում երեք խոշոր շրջկենտրոնների՝ Հերաթի, Կանդահարի և Լաշկարգահի համար։

Աշրաֆ Գանին հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությանը կես տարի հարկավոր կլինի՝ իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնսովոր շոգը Եվրոպայի հարավում անտառային հրդեհների պատճառ է դարձել
Հաջորդ հոդվածըԹուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր