Տիմանովսկայան թռչում է Վարշավա

382

Բելառուսցի թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայան, որին իշխանությունները փորձում էին օլիմպիական Տոկիոյից բռնի կերպով վերադարձնել տուն՝ պաշտոնյաներին քննադատելու համար, լեհական վիզա է ստացել։  Ընդ որում, թեպետ մարզուհին դժգոհել է ոչ թե իր հայրենիքի քաղաքական ռեժիմից, այլ մարզական չինովնիկներից, Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեն օգոստոսի 1-ին պահանջել է, որ նա անհապաղ լքի Տոկիոն՝ «իր զգացմունքային- հոգեբանական վիճակի» պատճառով։

Նախորդ օրը բազմաթիվ աղբյուրներ հաղորդել են՝ հղում անելով լեհ դիվանագետների, որ Տիմանովսկայան Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանն է և շուտով կթռչի Վարշավա, որտեղ կարող է միջնորդել ապաստանի համար։ Ընդ որում՝ նրան օդանավակայան են ուղեկցելու Լեհաստանի հյուպատոսը և նրա  թիկնապահները։

Թռիչքի ճշգրիտ ժամը չի հաղորդվել։ Տոկիո-Վարշավա ուղիղ չվերթ լինելու է միայն օգոստոսի 4-ին, բայց դրանից բացի՝ կան տեղափոխումներով շատ այլ տարբերակներ։

Տիմանովսկայայի ամուսինը՝ Արսենի Զդանևիչը, նույնպես հապշտապ հեռացել է Բելառուսից և այժմ Ուկրաինայում է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսը Չինաստանում․ «Դելտա» շտամմը ներմուծվել է Ռուսաստանից և տարածվում է սարսափելի արագությամբ
Հաջորդ հոդվածըԱնսովոր շոգը Եվրոպայի հարավում անտառային հրդեհների պատճառ է դարձել