Անսովոր տապի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել

1472

Անսովոր շոգը կարող է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում 719 մարդու մահվան պատճառը դարձած լինել, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգի ոստիկանապետին։

Ավելի վաղ հաղորդվել էր Կանադայի այդ նահանգում գրեթե 500 մարդու մահվան մասին։ Տեղի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ երեքշաբթի օրը գրանցվել է հերթական պատմական ջերմաստիճանային ռեկորդը՝ ջերմաստիճանը հասել է 49,5 աստիճանի։

«Մենք այս լուրը հրապարակում ենք, քանի որ հավանական է համարվում, որ եղանակային արտառոց պայմանները, որոնց բախվել է Բրիտանական Կոլումբիան անցյալ շաբաթ, մահվան դեպքերի ավելացման պատճառ են դարձել»,- հայտարարել է նահանգի ոստիկանապետը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն հրահանգել է փակել Ուկրաինայի հետ սահմանը
Հաջորդ հոդվածըՉինաստանը չի հանդուրժի միջամտություն երկրի ներքին գործերին