‘Անտոնիո Կասանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»’

1226

Իտալական «Սամպդորիա»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, տեղեկացնում է As-ը:

«Իմ կուռքը Մարադոնան էր, սակայն կարծում եմ, որ ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին է: Կան երրորդ, չորրորդ տեղում գտնվող ֆուտբոլիստներ, սակայն երկրորդ լավագույնը չի կարող լինել:

Պարզապես խնդրում եմ Մեսսիին չհամեմատել Մարադոնայի հետ: Ֆուտբոլն ավելի է զարգացել: Նախկինում ֆուտբոլը չուներ ֆիզիկական պայքար: Դա նշանակում է, որ Մեսսին ներկա պահին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- հայտարարել է իտալացի հարձակվողը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին կարիերայում առաջին անգամ ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող Պրիմերայում’
Հաջորդ հոդվածը‘«Նյուքասլ»-ի դեմ խաղում Կոստան խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով’