Անտոնովը մատնանշել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը «ռազմավարական սխալ» է

301

Միացյալ Նահանգները ռազմավարական սխալ  թույլ տվեց, երբ, ըստ էության, սկսեց հակամարտել երկու միջուկային տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Կարծում եմ՝ ամերիկացիները լուրջ ռազմավարական սխալ են թույլ տվել։ Նրանք, ըստ էության, հակամարտություն են սկսել միջուկային երկու տերությունների դեմ, կամ, պարզ ասած՝ փորձում են կռվել երկու ճակատով։ Հապա նայեք այն հարցազրույցները, որ Պենտագոնից հաղորդվում են ամերիկյան կենտրոնական ալիքներով` այն մասին, որ Վաշինգտոնը պատերազմի է պատրաստվում Չինաստանի դեմ՝ Թայվանի համար։ ․․․ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես են ամերիկացիները սկսելու ռազմական գործողությունները Չինաստանի դեմ՝ Թայվանի համար։ Ընդ որում, նրանք անընդհատ ասում են, որ հավատարիմ են «մեկ Չինաստանի» սկզբունքի իրենց քաղաքականությանը»,- ասել է Անտոնովը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, չեմ պնդի, թե ով որքան առավելություն ունի միջուկային զենքի հարցում, ընդամենը հղում կանեմ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման Պայմանագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման վերջին տվյալներին, դա սեպտեմբերին էր։ Այնտեղ պարզ և հստակ ասվում է, որ մենք, իսկապես, ծավալված մարտագլխիկներով և կրող միջոցներով հավասար ենք»,- հավելել է Անտոնովը։

Դիվանագետը նշել է, որ այսօր ամերիկացիներն ուզում են արագ մտնել Ռուսաստանի միջուկային օբյեկտները, «խցկվել այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, որպեսզի ավելի ակտիվ վարեն իրենց հակառուսաստանյան քաղաքականությունը ուկրաինական տարածքում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍուրեն Սուրենյանց. Այդ խոստովանությունը Լևոնին պետք չէ, մեզ է պետք
Հաջորդ հոդվածըԻրանը գրոհի պատասխանատու է համարում Իսրայելին