Իրանը գրոհի պատասխանատու է համարում Իսրայելին

288

Իսպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը Իսրայելն է կրում։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին, հինգշաբթի հաղորդել է ISNA գործակալությունը։

«Իրանը օրինական և անբեկանելի իրավունք ունի ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ արձագանքելու սիոնիստական ռեժիմի ցանկացած սպառնալիքի կամ իրավախախտման՝ ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ կհամարի»,- շեշտել է Իրավանին։

Ինպես նշում է լրատվական գործակալությունը, Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել դատապարտել իսրայելական իշխանությունների մարտաշունչ հայտարարությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնովը մատնանշել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը «ռազմավարական սխալ» է
Հաջորդ հոդվածըՄիրոշնիկ․ Չեխիայի նոր ղեկավարն իր դատողություններով «ՈՒԶՈՒ-ին մահվան է դատապարտում»