Անտոնով․ ԱՄՆ-ը հրաժարվում է գնահատական տալ Ուկրաինայի գրոհներին

183

Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածը բացահայտ ահաբեկչություն էր, սակայն ԱՄՆ-ը ոչ մի գնահատական չի տալիս Կիևի գործողություններին։

Այդ մասին երեկ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ամերիկյան CNN հեռուստաալիքով այդ գրոհի կադրերի հրապարակումը։

«Ուշագրավ է, որ հեռուստաալիքը գնահատականներ չի տալիս ուկրաինացի բանդիտների գործողություններին։ Մինչդեռ մենք հիշում ենք, թե լրատվամիջոցների լրագրողները ինչպես են պարբերաբար թեժ կետերից արվող ռեպորտաժներում արտահայտում իրենց մտահոգությունները սովորական մարդկանց ճակատագրերի, նրանց տառապանքների նկատմամբ։ Կերչի նեղուցի կամուրջը վաղուց չէր օգտագործվում ԶՈՒ կարիքների համար նախատեսված բեռներ փոխադրելու նպատակով, դրան հարված հասցնելը բացահայտ ահաբեկչական գործողություն էր, ինչի հետևանքով զոհվեց մի ընտանիք, երեխան որբ մնաց»,- ասվում է Անտոնովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիա․ ՀԿ-ները պահանջում են բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ
Հաջորդ հոդվածըՄարկո Արնաուտովիչը վերադարձավ «Ինտեր»