Մարկո Արնաուտովիչը վերադարձավ «Ինտեր»

169

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչն իտալական «Բոլոնիայից» տեղափոխվեց Միլանի «Ինտեր», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի գավաթակիրը վարձակալել է 34-ամյա ֆուտբոլիստին՝  նրա տրանսֆերային իրավունքը պարտադիր գնելու պայմանով։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ինտերը» վարձակալության համար կվճարի 2 միլիոն եվրո, ևս 8 միլիոն՝ տրանսֆերային իրավունքը գնելու։

Մարկո Արնաուտովիչը 2021 թվականից էր խաղում «Բոլոնիայում», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 10 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ավստրիացի հարձակվողն «Ինտերում» վարձակալությամբ խաղացել է նաև 2009-2010 թվականներին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը հրաժարվում է գնահատական տալ Ուկրաինայի գրոհներին
Հաջորդ հոդվածըԹուրքիան վարձակալել է լիբիական Հոմս նավահանգիստը