Հերշ․ ԱՄՆ-ը կարող է միջամտել հակամարտությանը

212

Միացյալ Նահանգները  դիտարկում է Ուկրաինայում ռազմական գործողություններին ուղղակի միջամտության տարբերակը՝ այն դեպքում, եթե Կիևի պարտության տեսանելի հեռանկար նկատվի։

Նման տվյալներ է շարադրել ամերիկացի հրապարակախոս, Պուլիտցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշը, որը մասնագիտացել է լրագրողական հետաքննության բնագավառում։

«Ինձ ասում են՝ խաղն այսպես կընթանա․ «դա ՆԱՏՕ-ն է, մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին՝ ռուսաստանցիների դեմ հարձակողական գործողություններում», ինչով աշխարհը չի խաբվի։ ․․․ Այդ մենք ենք պատերազմում ռուսաստանցիների դեմ»,- ասել է Հերշը՝ չնշելով իր տեղեկությունների աղբյուրները։

Դրա կապակցությամբ հրապարակախոսը հիշեցրել է խորհրդային զորքերի կողմից հիտլերականների ջախջախումը Ստալինգրադի մատույցներում։ «Վե՛րջ տվեք։ Մենք իսկապե՞ս ուզում ենք կռվել այդ տղաների դեմ։ Չեմ կարծում։ Ըստ իս՝ մենք պատրաստ չենք։ Բայց, ես ի՞նչ իմանամ,- հայտարարել է Հերշը։- Մենք (ԱՄՆ-ը), հնարավոր է՝ պարզապես խաբում ենք ինքներս մեզ այնտեղ կատարվողի մասին, այն մասին, թե ինչ արդյունքներ կլինեն»,- ասել է հրապարակախոսը և ընդգծել, որ Ռուսաստանը նույնիսկ իր «գլխավոր ուժերը» դեռ գործի չի դրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ի դրոնները հետախուզական տվյալներ են հավաքում
Հաջորդ հոդվածըԽաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 3