Անտոնով․ Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է աշխարհաքաղաքական խաղերում

221

Արևմուտքը պետք է հրաժարվի մարդու իրավունքների հայեցակարգը աշխարհաքաղաքական խաղերում օգտագործելու փորձերից, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek ամսագրին տված հարցազրույցում։

«Համոզված եմ, որ ժամանակն է հրաժարվելու մարդու իրավունքների հայեցակարգն աշխարհաքաղաքական խաղերում օգտագործելու և պետությունների ինքնիշխանությունը քայքայելու փորձերից՝ հանուն Արևմուտքի քաղաքական, տնտեսական-ֆինանսական  և գաղափարախոսական գերակայության»,- ասել է Անտոնովը «Հանուն դեմոկրատիայի գագաթնաժողովի» շեմին։

ՌԴ դեսպանի խոսքով՝ «ներկայիս բարդ ու երերուն աշխարհում կարևոր է պաշտպանել ու պահպանել միջազգային համաձայնության այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են սուվերեն հավասարությունը և ուրիշի գործերին չմիջամտելը»։  «Հենց դա էլ կդառնար դեմոկրատիայի իսկական դրսևորում և թույլ կտար կանխել ներքաշումը քաոսի մեջ։ Ռուսաստանը պատրաստ է նման աշխատանքի»,- ընդգծել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրանտ-Լեոն Ռանոս․ Սիրում եմ Հայաստանը եւ շատ հպարտ եմ, որ հայ եմ
Հաջորդ հոդվածըՁինպին․ ՉԺՀ-ն կաջակցի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսությանը