Ձինպին․ ՉԺՀ-ն կաջակցի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսությանը

178

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Պեկինը կաջակցի երկխոսության շարունակությանը Էր Ռիադի և Թեհրանի միջև, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Սի Ձինպինը նշել է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր դեր է կատարել տարածաշրջանում միասնության և համագործակցության ամրապնդման հարցում, իսկ հակասությունների կարգավորումը երկխոսության ճանապարհով համապատասխանում է բոլոր պետությունների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին։

Մարտի 1-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքում նախապատրաստվել է եռակողմ հայտարարություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է աշխարհաքաղաքական խաղերում
Հաջորդ հոդվածըՉԺՀ-ի դերը՝ որպես միջնորդ Ուկրաինայի հակամարտությունում, սահմանափակ է