‘ Անրի Ռենո. Ֆրանսիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին’

705

Ֆրանսիան քաջատեղյակ է հնարավորինս Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ցանկությանը, և պաշտոնական Փարիզը երբեք չի դադարել աջակցել Երևանին եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն։

«Ֆրանսիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին` առաջ ընթանալ իր իսկ ընտրած եվրաինտեգրման ճանապարհով: Հայաստանն անկախացումից ի վեր իր կողմնորոշմամբ ու մշակույթով եվրոպամետ երկիր է: Հայաստանն ապացուցել է իր եվրոպական կողմնորոշումը`որպես եվրոպական մի շարք կառույցների ակտիվ անդամ, ինչպես նաև որպես «Արևելյան գործընկերության» ծրագրի կարևոր մասնակից»,- նշել է դեսպանը:

Չնայած ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ հայկական կողմը կրկին հայտարարել է, որ Եվրամիության հետ համագործակցության զարգացումն արտաքին քաղաքականության օրակարգի գերակա ուղղություններից մեկն է, ինչն ամրագրվել է Վիլնյուսում ԵՄ հետ համատեղ հայտարարությամբ` այնպիսի ուղղություններով համագործակցության շարունակման վերաբերյալ, ինչպես դատական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության դիրքերի ամրապնդումը»,-նշել է դիվանագետը: Այս համատեքստում Ռենոն նշել է, որ հաշվի առնելով այս գործոնները` Հայաստանը և Եվրամիությունը որոշել են  վերանայել համագործակցության ձևաչափը և նոր խթան հաղորդել փոխգործակցությանը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները. 12.5%-ը Սաքուլիկենք են’
Հաջորդ հոդվածը‘Օպերայի արտիստների աշխատավարձերը կբարձրացնեն 20%-ով’