‘Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները. 12.5%-ը Սաքուլիկենք են’

948

Հայտնի են դարձել այն ուսանողներն, ովքեր հաղթող են ճանաչվել «Beeline Scholarship» ծրագրի շրջանակում՝ արժանանալով «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող կրթաթոշակներին։ ԿԳ նախարարության ներկայացուցիչների ու անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը ծրագրի երկրորդ փուլում հարցազրույցների ընթացքում 178 ուսանողից ընտրել է  95 հաղթող:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, առավելագույն թվով կրթաթոշակների արժանացել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Ընդհանուր առմամբ, նրանք կազմում էին հաղթողների 30%, որոնց հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս համալսարանից կրթաթոշակ կստանա ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված ուսանողների 12.5%: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Կրթաթոշակների համար պայքարում էին նաև մարզերում գործող համալսարանների ուսանողները: Այստեղ առաջատարն էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղից երեք ուսանող կստանա կրթաթոշակ: Հաղթող մասնակիցների շրջանում տոկոսային հարաբերությամբ գերիշխում են աղջիկները` կազմելով  կրթաթոշակին արժանացած ուսանողների 70%–ը։

Նախորդ հոդվածը‘ Գյանջայում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում’
Հաջորդ հոդվածը‘ Անրի Ռենո. Ֆրանսիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին’