‘Օպերայի արտիստների աշխատավարձերը կբարձրացնեն 20%-ով’

921

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և թատրոնի՝ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ գործադուլ հայտարարած աշխատակիցների հանդիպումը, որից դերասանները դուրս են գալիս  վրդովված՝ չցանկանալով մեկնաբանություններ անել, փոխանցում է news.am-ը:

Դերասաններից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, կայքի թղթակցին ասել է, որ մշակույթի փոխնախարարը թատրոնի աշխատակիցներին հայտնել է, որ նրանց աշխատավարձերը հունվարին բարձրացվել են 20%-ով: Դերասանները նրան պատասխանել են, որ իրենք այդ գումարը չեն ստացել։  Թատրոնի տնօրենն էլ ասել է, որ ադմինիստրացիան պարզապես չի հասցրել հաշվել ավելացումները եւ փետրվարին աշխատակիցները կստանան նաեւ հունվար  ամսվա բարձրացված  աշխատավարձի 20%-ը: 

Թատրոնի դերասաններից մեկն էլ հարցին, թե ինչ է որոշվել ներսում,  պատասխանել է բանաստեղծականորեն. «Ազգին դարձրին չարչի, դե արի ու Հայաստանից մի փախչի»:

Նախորդ հոդվածը‘ Անրի Ռենո. Ֆրանսիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Պետդումա. «Эхо Москвы»-ն պետք է ներողություն խնդրի’