‘ԱՆ. Տրամադրվում են անվճար դեղեր’

1330

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում)  դեղեր ու հակաբիոտիկներ։

 Մասնավորապես`

  1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը  կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ
  2. «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում
  3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ»  դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 
  4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ:

Ստացված դեղերի ցանկ

Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:

Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով ԱՆ-ն հորդորում է խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։

ԴԵՂԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

  • Ամպիցիլլին դ/պատիճ 250մգN100
  • Ասպիրին դ/հատ 81մգ N32
  • Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20
  • Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիր քթի
  • Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ
  • Զիոպտան  ակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3
  • Էնալապրիլ դ/հատ 2.5մգ N100
  • Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ  N30
  • Լևետիրացետամ դ/հատ 500մգ N500
  • Լևոթիրոքսին նատրիում դ/հատ 112մկգ N100
  • Լոզարտան /հիդրոքլորոթիազիդ դ/հատ5 0/12,5մգN100
  • Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100
  • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30
  • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30
  • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30
  • Նիտրոգլիցերին ցողացիր ենթալեզվային 400մկգ/1դչ 85գ
  • Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30
  • Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ 100/12,5մգ N1000
  • Պրովենտի լ(ալբուտերոլ)ցողացիր շնչ 90մկգ 6,7գ
  • Ռեկտիքեյր (լիդոկային) քսուք ուղիղաղիք 5% 1գN10
  • Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 354
  • Ռոլեյդս անտացիդ հեղուկ անանուխ 550/110մգ/5մլ 425
  • Ռոլեյդս անտացիդ հեղուկ բալի 550/110մգ/5մլ 425
  • Վազելին սպիտակ-ՎԻՏԱՄԻՆ Ա+Դ քսուք 76% 28.4գ
  • Վերապամիլ դ/հատ 240մգ N90
  • Ֆենոֆիբրատ դ/պատիճ 130մգ N90
  • Տամսուլոզին հիդրոքլորիդ դ/պատիճ 0,4մգ N100
  • Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 125մգ N100
  • Դիվալպրոեքս նատրիում դ/հատ 500 մգ N500
  • Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30
  • Տոպիրամատ դ/հատ 100մգ N500
  • Տոպիրամատ դ/հատ 200մգ N60 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը’