‘Թուրքիայում տեղի են ունենում քրդերի զանգվածային ցույցեր. Կան զոհեր’

1214

Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, կա առնվազն 15 զոհ:

Քուրդիստանի բանվորական կուսակցության կոչով ցույցի են դուրս եկել թուրքական քրդերը՝ ի նշան բողոքի՝ իշխանությունների պասիվ դիրքորոշման Սիրիայի Քոբանի քաղաքի շուրջ ծավալվող գործողությունների նկատմամբ, թեպետ խորհրդարանը զինված ուժերին «կանաչ լույս» է տվել արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար: Թուրքիայի իշխանությունները նաև թույլ չեն տալիս, որ Թուրքիայի քրդերը զենքը ձեռքներին օգնեն իրենց սիրիացի եղբայրներին:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ցուցարարներն իրենց զայրույթը թափել են այն կազմակերպությունների գրասենյակների վրա, որոնք, նրանց կարծիքով՝ կապ ունեն «Իսլամական պետության» իսլամիստների հետ:

Ցույցերի կենտրոն է դարձել Դիարբեքիրը՝ թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ակտիվիստները ավերել են խանութներն ու ոստիկանական բաժինները, քարեր են նետել իրավապահների վրա:

Թուրքիայի վեց նահանգներում` Դիարբեքիր,Մարդին, Սղերթ, Մուշ, Վան, Բաթմա, պարետային ժամ է մտցվել, դպրոցական պարապմունքները դադարեցվել են: Հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում քրդերի ցույցերի ժամանակ բախումներ են եղել, կան տասնյակ վիրավորներ ‘
Հաջորդ հոդվածը‘Աշակերտները կուսումնասիրեն Ստալինի ճառը և «Домострой»-ը’