Աշխատանքային խումբ՝ ահաբեկության դեմ պայքարի համար

285

Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության  (Quadrilateral Security Dialogue, QUAD) երկրները՝ Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան, պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել ահաբեկության դեմ պայքարի նպատակով։

Այդ մասին ասվում է «քառյակի» երկրների ԱԳՆ ղեկավարների՝ ուրբաթ օրը Նյու Դելիում կայացած հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Ուրախ ենք հայտարարել ահաբեկության դեմ պայքարի նպատակով QUAD-ի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կհետազոտի QUAD-ի երկրների և նրանց գործընկերների միջև համագործակցությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ բռնության և ծայրահեղականության հանգեցնող ահաբեկության նոր դրսևորվող տեսակների, արմատականության դեմ պայքարելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ-օ կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ խմբի առաջին նիստը կկայանա ԱՄՆ-ում ընթացիկ տարում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆադալը 2005թ. ի վեր առաջին անգամ կլքի թոփ-10-ը
Հաջորդ հոդվածըՍտեղծվել է Ադրբեջանի հետ հրատապ հարցեր քննարկելու աշխատանքային խումբ․ ԱՀ ԱԽ