Ամենաշատը կտուժի Եվրամիությունը

334

Միջազգային ասպարեզում ընթացիկ իրավիճակը իրենից ներկայացնում է աշխարհի գլոբալ վերաձևում, ինչի հետևանքով ամենաշատը կտուժի Եվրամիությունը, «Փրայմին» պատմել է Պլեխանովի անվան Ռուսաստանյան տնտեսական համալսարանի տնտեսական տեսության ամբիոնի դոցենտ Օլեգ Չերեդնիչենկոն։

Նրա խոսքով՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն արդեն իսկ խոր ճգնաժամ է ապրում, ինչը սոցիալական լարվածություն է ստեղծում, հատկապես պատժամիջոցներն ակտիվորեն սատարող երկրներում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը, որը հակառուսաստանյան պատժամիջոցների քաղաքականության գլխավոր նախաձեռնողն է, էներգետիկ անվտանգության սպառնալիքի չի բախվում։

Փորձագետը նշել է, որ ճգնաժամը ի ցույց է դնում տարածաշրջանի պետությունների էներգետիկ անհավասարությունը և, հավանաբար, տանում է միացյալ Եվրոպայի փլուզման։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Խորտակվող» Բրիտանիայի համար մռայլ հեռանկար են կանխագուշակում
Հաջորդ հոդվածըSinquefield Cup․ Ֆիրուջան նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է